Նորություններ
Սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպութ...
«ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի հերթական ժողով
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկ...
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան
ՎԿԱ-ի և ՈՒՎԿ-ների ներկայացուցիչները մասնակցել են ...
Կլիմայական ռիսկերի քարտեզների քննարկում
ՀՀ ՎԿԱ-ն ներկայացրեց միկրոֆինանսական ոլորտի կարգավորման բարեփոխումների հայեցակարգը
12.10.2026
2026թ. հոկտեմբերի 12-ին Երևանի IBIS հյուրանոցի «Արարատ» սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպած «Միկրոֆինանսական ոլորտի կարգավորման բարեփոխումների հայեցակարգի ներկայացում և քննարկում» աշխատանքային հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցեցին ՀՀ ՎԿԱ անդամ վարկային կազմակերպությունների ղեկավարներ և խորհուրդների անդամներ, ինչպես նաև ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ։
Մասնակիցներին ներկայացվեցին Հայաստանում միկրոբանկերի ինստիտուտի ստեղծման հայեցակարգի հիմնական դրույթները։ Հայեցակարգը դիտարկում է վարկային կազմակերպությունների և առևտրային բանկերի միջև նոր՝ միջանկյալ կարգավիճակի ձևավորման հնարավորությունը, որը կնպաստի ոլորտի ինստիտուցիոնալ զարգացմանը և ֆինանսական ներառմանը։ Առաջարկվող մոտեցումը հիմնված է կամավոր և փուլային անցման սկզբունքի վրա, որի դեպքում լրացուցիչ իրավունքները կուղեկցվեն համաչափ ավելի խիստ պահանջներով՝ ֆինանսական կայունության և սպառողների պաշտպանության պահպանմամբ։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև ՀՀ ՎԿԱ-ի՝ Վրաստան և Տաջիկստան իրականացրած ուսումնասիրական այցերի արդյունքները։ Այցերի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ այդ երկրներում գործող միկրոբանկերի և ավանդներ ներգրավող միկրոֆինանսական կազմակերպությունների փորձին ու դրանց կարգավորման մոտեցումներին։
Ներկայացումներին հաջորդեց շահագրգիռ կողմերի քննարկումը։ Հնչած առաջարկները հաշվի կառնվեն հայեցակարգի լրամշակման ընթացքում, որը կներառի նաև խորհրդակցություններ ՀՀ կենտրոնական բանկի և ոլորտի այլ շահագրգիռ կողմերի հետ։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ՎԿԱ-ի կողմից՝ ամբողջությամբ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) տրամադրած դրամաշնորհի շնորհիվ։ ՀՀ ՎԿԱ-ն շնորհակալություն է հայտնում հանդիպման բոլոր մասնակիցներին։