ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցացիա հկ

Մեր մասին

Գումար աշխատող բանդաներ կան, որոնք ուղղակի քաղաքում լիքն են, վխտում են: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը:

«Մալաթիա տոնավաճառը, որտեղ ամեն մեկն իր տան յուղի ծռված բանկան բերել գցել է փողոց ու կայանատեղի է կազմակերպում, գումար է ուզում: Կենտրոնում «Զովքի» դիմաց մարդը էլի տարբեր իրեր դնելով կայանատեղի է կազմակերպում ու դրանով քաղաքի տեքստն է նաեւ գցում: Եթե մենք չենք տեսնում, ոստիկանությունն էլ չի տեսնում եւ այդ հարցերը չեն լուծվում: Ես առաջարկում եմ՝ մի օր դուրս գանք էդ «կայանատեղիների» վայրերով շրջենք, հասկանան քաղաքում տիրող իրավիճակը:

1.     ՀԿ-ի նպատակն  է նպաստել ՀՀ ֆինանսավարկային համակարգի զարգացմանը՝ վարկային կազմակերպությունների ներուժը առավել ամբողջական և արդյունավետ կիրառելու միջոցով:
2.     ՀԿ-ի գործունեության առարկան է՝ ներկայացնել իր անդամ վարկային կազմակերպությունների ընդհանուր խնդիրներն ու շահերը ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ կառավարությունում, պետական և ոչ պետական այլ մարմիններում:

3.     ՀԿ-ի խնդիրներն են՝
•    բացահայտել, հետազոտել ու ընդհանրացնել իր անդամ վարկային կազմակերպությունների շահերի հետ առնչվող հիմնախնդիրները, խոչընդոտներն ու ռիսկերը. համապատասխան գործողությունների նախաձեռնումը՝ դրանք լուծելու ուղղությամբ,
•    ներկայացնել ՀԿ անդամ վարկային կազմակերպությունների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական, միջազգային կազմակերպություններում,
•    պաշտպանել և ներկայացնել ՀԿ անդամ վարկային կազմակերպությունների շահերը ՀՀ Կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով, 
•    նպաստել ՀԿ անդամների կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել ՀԿ անդամների գործունեությունը՝ համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար,
•    մասնակցել ՀՀ-ում ֆինանսավարկային գործունեության մասին  օրենսդրական և նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց փորձաքննությանը,
•    ՀԿ անդամներին օժանդակել ֆինանսավարկային առաջավոր տեխնոլոգիաների ու մեթոդների ներդրմամբ՝ սպասարկման բարելավման և գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով,
•    մշակել և իրականացնել ծրագրեր՝ կադրերի վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև որակավորման ու մասնագիտական համապատասխանության ստուգման ուղղությամբ,
•    կազմակերպել սեմինարներ և գիտաժողովներ,
•    իրականացնել ՀԿ անդամների ընհանուր շահերից բխող այլ խնդիրներ, որոնք չեն հակասում ՀՀ օրենսդրությանը և սույն Կանոնադրությանը:  
 

 ՀԿ-ի կառավարման մարմիններն են՝ Ընդհանուր ժողովը, Խորհուրդը,  (եթե Ընդհանուր ժողովի որոշմամբ այն ձևավորվում է), Նախագահը և գործադիր մարմինը՝ գործադիր տնօրենը։ Խորհուրդի չձևավորման պարագայում, Խորհրդի ֆունկցիաները իր վրա է վերցնում Ընդհանուր ժողովը:
ՀԿ-ի գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը պատկանում է ՀԿ բարձարագույն մարմնին՝ Ընդհանուր ժողովին:

«Մալաթիա տոնավաճառը, որտեղ ամեն մեկն իր տան յուղի ծռված բանկան բերել գցել է փողոց ու կայանատեղի է կազմակերպում, գումար է ուզում: Կենտրոնում «Զովքի» դիմաց մարդը էլի տարբեր իրեր դնելով կայանատեղի է կազմակերպում ու դրանով քաղաքի տեքստն է նաեւ գցում: Եթե մենք չենք տեսնում, ոստիկանությունն էլ չի տեսնում եւ այդ հարցերը չեն լուծվում: Ես առաջարկում եմ՝ մի օր դուրս գանք էդ «կայանատեղիների» վայրերով շրջենք, հասկանան քաղաքում տիրող իրավիճակը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (ՀՀ ԿԲ)

www.cba.am

ՀՀ ԿԲ-ն պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է: ԿԲ-ի կարևորագույն խնդիրներից են ֆինանսական համակարգի կայունության ապահովումը, ազգային արժույթի թողարկման և շրջանառության ապահովումը, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը, Հայաստանի Հանրապետության արտաքին պահուստների կառավարումը, ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ այլ ոլորտների կարգավորումը և վերահսկողությունը::


Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

www.minfin.am

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև պետական եկամուտների վճարման նկատմամբ հսկողությունը: Նախարարությունը հանդիսանում է նաև «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված հարկային և մաքսային մարմին, իսկ հարկային և մաքսային ծառայության մասով` իրավապահ մարմին


ՀՀ արդարադատության նախարարություն

www.moj.am

Նախարարության նպատակներն են՝ արդարադատության, այդ թվում՝ հարկադիր կատարման, քրեակատարողական, պրոբացիայի, սնանկության, փաստաբանության, հաշտարարության, նոտարական գործունեության, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման, իրավաբանական անձանց պետական գրանցման և հաշվառման, անհատ ձեռնարկատերերի հաշվառման, զանգվածային լրատվության միջոցների հաշվառման, անձնական տվյալների պաշտպանության, շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման, իրավական փորձաքննության, միջազգային իրավական փոխօգնության, հակակոռուպցիոն և պետական ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների գործունեության ոլորտներում քաղաքականության մշակումը և իրականացումը:


Ֆինանսական համակարգի հաշտարար

www.fsm.am

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի առաքելությունն է ունենալ ֆինանսապես կիրթ և պաշտպանված սպառողներ ֆինանսական շուկայում: Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ռազմավարական նպատակներն են` ֆինանսական համակարգի հաշտարարի նկատմամբ վտահության բարձրացում և ամրապնդում, սպառողների իրավունքների ու շահերի պաշտպանություն, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացում և ֆինանսական միջնորդության ավելացում:


Միկրոֆինանսական կենտրոն

www.mfc.org

Միկրոֆինանսական կենտրոնը 105 միկրոֆինանսական ձեռնարկությունների ցանց է, որը գործում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում: Կազմակերպության առաքելությունն է նպաստել աղքատության նվազեցմանը և մարդկային զարգացմանը՝ խրախուսելով սոցիալական ուղղվածությամբ և կայուն միկրոֆինանսական կազմակերպություններին, որոնք ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայություններ են մատուցում փոքր և միջին ձեռնարկություններին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին:


Գերմանական Sparkassenstiftung-ի ներկայացուցչությունը Հայաստանում

https://www.sparkassenstiftung-caucasus.org

Գերմանական Sparkassenstiftung-ի ներկայացուցչությունը Հայաստանում բացվել է 2013թ.

Ներկայացուցչությունը սերտ ցանց է պահպանում տեղական տարբեր հաստատությունների և գործընկեր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ Հայաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ), Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների ասոցիացիան (ACORA), Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ինչպես նաև մի շարք ազգային և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններ: Տեղական ֆինանսական հաստատությունները համագործակցում են գերմանական Sparkassenstiftung-ի հետ այնպիսի թեմաներով, ինչպիսիք են ֆինանսական գրագիտությունը, պահանջարկի վրա հիմնված ֆինանսական ծառայությունները և գերպարտքերի կանխումը:


Հայաստանի Բանկերի Միություն

www.uba.am

Միության հիմնական խնդիրներն են`

Պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, հասարակական և միջազգային կազմակերպություններում, դատարաններում հանդես գալ որպես հայցվոր և պատասխանող

Պաշտպանել և ներկայացնել Միության անդամների շահերը ՀՀ կենտրոնական բանկում, այդ նպատակով կազմակերպել համատեղ քննարկումներ, հանդես գալ առաջարկություններով
Նպաստել միջբանկային կապերի զարգացմանը և ամրապնդմանը, համակարգել Միության անդամների գործունեությունը, համատեղ երկարաժամկետ ծրագրերի մշակման և իրականացման համար

Մասնակցել Հայաստանի Հանրապետությունում բանկային և ֆինանսավարկային գործունեության մասին օրենսդրական և այլ նորմատիվային ակտերի նախագծերի մշակմանը և դրանց հասարակական փորձաքննությանը

 


ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա

www.leaseunion.am

գհդֆցգհֆդհյֆհյֆ


Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միություն

www.ugbfra.am

Հայաստանի Բանկերի և Ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների Ճյուղային Հանրապետական Միությունը կազմավորվել է Երևան քաղաքի Պետական բանկերի և խնայդրամարկղների արհմիությունների միացյալ կոմիտեի բազայի վրա: ՀՀ Բանկերի և Ֆինանսավարկային Ճյուղային Արհմիությունը կոչված է աշխատողների աշխատանքային շահերի պաշտպանությանը, մասնագիտական խորհրդատվությունների անցկացմանը, ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի հետ կապված հարցերի պարզաբանմանը, միջազգային արհմիութենական կառույցների ինտեգրմանը և առաջավոր փորձի ներդրմանը, սոցիոլոգիական հարցումների և մերձեցման երեկոների անցկացմանը, համակարգի կենսաթոշակառուներին և սոցիալապես անապահով խավերի ֆինանսական աջակցության ցուցաբերմանը և այն ամենին ինչը կնպաստի աշխատողների կենսամակարդակի և բարօրության բարձրացմանը:


ԱՔՌԱ վարկային բյուրո

www.acra.am

ԱՔՌԱ վարկային բյուրոյի հիմնական նպատակն է բանկերից և վարկային կազմակերպություններից տեղեկատվության հավաքագրումը, մշակումը, պարբերաբար թարմացումն ու տրամադրումը լիազորված կառույցներին` ապահովելով տվյալների գաղտնիությունը անիրավասու անձանցից: ԱՔՌԱ-ի հիմնական առաքելությունն է բանկային, ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, ինչպես նաև ընդհանուր գործարար դաշտում լինել ռիսկի գնահատման, նորանոր ծառայությունների մատուցման հիմնական առաջատարը, որն ունի հմտությամբ ու գիտելիքներով զինված բարձրորակ մասնագետներ:


«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»

www.agrocredit.am

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-յան առաքելությունն է խթանել համայնքներում արդյունավետ ձեռներեցության զարգացումը:


«ՖԻՆՔԱ» ՈՒՎՅ ՓԲԸ

www.finca.am

ՖԻՆՔԱ ԻՆԹԵՐՆԵՇՆԼԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Հիմնավոր լուծումների միջոցով հաղթահարել աղքատությունը` օգնելով մարդկանց ստեղծել ակտիվներ ու նոր աշխատատեղեր և բարձրացնել իրենց կենսամակարդակը:

ՖԻՆՔԱ ԻՄՓԵՔԹ ՖԱՅՆԵՆՍԻ ՆՊԱՏԱԿԸ
Լինել ոչ ավանդական համայնքային ֆինանսական կառույց, որը պատասխանատու կերպով և շահույթով մատուցում է նորարարական և օգտակար ֆինանսական ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով ցածր եկամուտ ունեցող անհատներին և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում։


«Բլեսս» ՈՒՎԿ ՍՊԸ

www.bless.am

«ԲԼԵՍՍ» Ունիվերսալ Վարկային կազմակերպության առաքելությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց բարձորակ և մատչելի վարկային ծառայությունների մատուցումն է` ի շահ Ընկերության և նրա հաճախորդների:

Ընկերության գործունեության հիմնական ուղղությունները առևտրային (ձեռնարկատիրական) և սպառողական վարկերի, հիփոթեքային վարկերի և երաշխիքների տրամադրումն է: Ընկերության վարկային գործունեության կարևորագույն թիրախային խումբ են հանդիսանում տնտեսության տարբեր ճյուղերում տնտեսավարող փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:


«Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

www.normancredit.am
Կազմակերպության նպատակն է լինել առաջատար ֆինանսական ընկերություններից մեկը ՀՀ-ում` հաճախորդների ֆինանսավորման մատչելիության և հասանելիության տեսանկյունից: 

Կազմակերպության առաքելությունն է առաջարկել ֆինանսական ծառայություններ այն հաճախորդներին, որոնք փնտրում են ֆինանսավորման համար մատչելի պայմաններ, վարկավորման արագ և պարզ եղանակ:


«Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ

www.kamurj.am

«ԿԱՄՈՒՐՋ»-ն իր բազմամյա գործունեության ընթացքում մշտապես աջակցել է գերփոքր և փոքր  ձեռներեցությամբ զբաղվող անձանց, մանր ֆերմերային տնտեսություններին, նպաստել Հայաստանում առավել խոցելի  ընտանիքների ֆինանսական  անվտանգությանը և բարեկեցությանը: Իր ծավալած ազնիվ, թափանցիկ և ակտիվ գործունեության համար արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների և դարձել վստահելի գործընկեր իր հաճախորդների համար:


«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ

www.fca.am

"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները  արտահայտում են  կազմակերպության  Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝  կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով  գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:

Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը  Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի տեսլականն է ՀՀ-ում  գյուղատնտեսական  վարկային  ներդրումներով լինել առաջատարը  վարկային  կազմակերպությունների մեջ` հաճախորդներին մատուցելով նախընտրելի  ծառայություններ: 


htcoding

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և անդրադարձել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ամրագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինն անդրադարձել են նաև Հայաստանի կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանն ուղղված դիմումին, որը վերաբերում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների կազմակերպմանը:


ՀՀ ՎԿԱ անդամներն ունեն մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Երևանում, ՀՀ բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: