Նորություններ
ՎԿԱ-ի և ՈՒՎԿ-ների ներկայացուցիչները մասնակցել են ...
Կլիմայական ռիսկերի քարտեզների քննարկում
ՎԿԱ-ն Հայաստանի ֆինանսական ոլորտի ղեկավարներին զ...
«Կայունություն և կլիմայական ռիսկեր. ինչպես են դրանք ազդում ընկերությունների վրա» խորագրով սեմինա�...
ՀՎԿԱ-ն ամրապնդում է իր հանձնառությունը կիբերանվտ...
Կիբերանվտանգությանը նվիրված միջազգային վեբինար
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան՝ ուսումնասիրելու միկրոդեպոզիտային կազմակերպությունների և բանկային տրանսֆորմացիայի փորձը
22.09.2026
Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի պատվիրակությունը 2026 թվականի սեպտեմբերի 16-17-ը աշխատանքային այցով գտնվել է Դուշանբեում, Տաջիկստան՝ ուսումնասիրելու այդ երկրում միկրոֆինանսական հաստատությունների բազմաստիճան մոդելի, միկրոդեպոզիտային կազմակերպությունների կայացման և վարկային կազմակերպություններից դեպի լիարժեք առևտրային բանկ տրանսֆորմացիայի փորձը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ՎԿԱ ղեկավարությունը, անդամ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի մասնագետը։
Այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Տաջիկստանի առաջատար ֆինանսական կառույցների՝ «Օքսուս Տաջիկստան» MDO-ի, «Իմոն Ինթերնեյշնլ» բանկի և «Հումո Բանկ»-ի, ինչպես նաև Տաջիկստանի ֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավարության և փորձագիտական թիմերի հետ։ Քննարկումներին մասնակցել են կազմակերպությունների գործադիր ղեկավարները, բիզնեսի, թվայնացման, ռիսկերի կառավարման, ֆինանսների, տեղեկատվական տեխնոլոգիաների, գործառնական և համապատասխանության ուղղությունների պատասխանատուները։
Այցի հիմնական նպատակն էր ուսումնասիրել միկրոֆինանսական հաստատությունների էվոլյուցիայի ամբողջական շղթան՝ ոչ առևտրային հիմնադրամներից և դասական վարկային կազմակերպություններից մինչև ավանդներ ներգրավող միկրոդեպոզիտային կազմակերպությունների և առևտրային բանկերի վերափոխման գործընթացը, ինչպես նաև գնահատել այդ փորձի կիրառելիությունը Հայաստանում «Միկրոբանկերի» ինստիտուտի ներդրման համար։
Հանդիպումների ընթացքում տաջիկ գործընկերները մանրամասն ներկայացրեցին Տաջիկստանի Ազգային բանկի կողմից սահմանված կարգավորիչ դաշտը, MDO -ների պրուդենցիալ նորմատիվները, ավանդների ներգրավման կարգավորումներն ու սահմանաչափերը, ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հետ աշխատանքը, միջբանկային գործառնությունները, ինչպես նաև այն հիմնական մարտահրավերներն ու դասերը, որոնք ուղեկցել են տրանսֆորմացիայի գործընթացին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նոր կարգավիճակի ազդեցությանը ֆինանսավորման արժեքի նվազեցման, արտարժութային հեջավորման ծախսերի կրճատման, տեղական ավանդային ռեսուրսների ձևավորման, միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև վարկառուների համար տոկոսադրույքների իջեցման հնարավորությունների վրա։
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունը նաև ծանոթացել է հաստատությունների թվային էկոհամակարգերին, արհեստական բանականության և վարկային բյուրոյի տվյալների վրա հիմնված ավտոմատացված սքորինգի մեխանիզմներին, մասնաճյուղային լայն ցանցերի կառավարմանը, ինչպես նաև կանխիկի կառավարման և դրամապահոցների ենթակառուցվածքային առանձնահատկություններին։
ՀՀ ՎԿԱ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում «Օքսուս Տաջիկստան» MDO-ի, «Իմոն Ինթերնեյշնլ» բանկի, «Հումո Բանկ»-ի, ինչպես նաև Տաջիկստանի ֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի ղեկավարությանը և մասնագիտական թիմերին՝ ջերմ հյուրընկալության, բաց ու գործնական երկխոսության և արժեքավոր գիտելիքներով ու փորձով կիսվելու պատրաստակամության համար։