Նորություններ
Սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպութ...
«ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի հերթական ժողով
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկ...
ՀՀ ՎԿԱ-ի պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան
ՎԿԱ-ն Հայաստանի ֆինանսական ոլորտի ղեկավարներին զ...
«Կայունություն և կլիմայական ռիսկեր. ինչպես են դրանք ազդում ընկերությունների վրա» խորագրով սեմինա�...
ՎԿԱ-ի և ՈՒՎԿ-ների ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԿԲ-ում կլիմայական ռիսկերի քարտեզների քննարկմանը
20.08.2026
2026թ. օգոստոսի 19-ին ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի և անդամ ունիվերսալ վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցեցին ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված հանդիպում-քննարկմանը՝ նվիրված Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզի ներկայացմանը։
Ասիական զարգացման բանկի (ADB) հետ համատեղ մշակված այս ինտերակտիվ գործիքը հնարավորություն է տալիս իրականացնել կլիմայական և ֆիզիկական վտանգների նախնական զննում ՀՀ բնակավայրերի մակարդակով։ Միավորելով արբանյակային հեռազննման տվյալներն ու բազմավտանգ շերտերը՝ քարտեզը հանդիսանում է կարևոր որոշումների աջակցման շերտ ֆինանսական կազմակերպությունների, պորտֆելի ռիսկերի կառավարման և գրավի գնահատման համար։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին քարտեզների հաշվարկային տրամաբանությունն ու կիրառման ուղղությունները։ Ներկայացմանը հաջորդեց հարցուպատասխանի փուլ, որն անցավ չափազանց արդյունավետ մթնոլորտու:
ՎԿԱ-ն շարունակում է ակտիվորեն աջակցել կայուն ֆինանսավորման նախաձեռնություններին և նպաստել վարկային համակարգում կլիմայական ռիսկերի արդյունավետ կառավարմանը։