ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա հկ

Նորություններ

Սեպտեմբերի 23-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի ընդհանուր ժողովը

27.09.2026

2026 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում՝ «Ռամադա» հյուրանոցում, կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի ընդհանուր ժողովը։

Ժողովի ընթացքում ՀՀ ՎԿԱ-ի գործադիր տնօրեն Խորեն Քերոբյանը ներկայացրեց ասոցիացիայի կողմից իրականացված աշխատանքները՝ Հայաստանում պայմանական միկրոբանկինգի հայեցակարգի մշակման ուղղությամբ՝ CIPE-ի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակներում։

Օրակարգի շրջանակում քննարկվեցին նաև «Կուբ Կրեդիտ» և «Սփեշլ Ֆայնենս» վարկային կազմակերպությունների՝ ասոցիացիային անդամակցելու դիմումները, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից 2027 թվականին նախատեսվող օրենսդրական փոփոխությունների փաթեթը, «ԱՔՌԱ Վարկային բյուրո»-ից ստացված նամակը, ինչպես նաև ՀՀ ՎԿԱ-ի նոր կանոնադրությունը։ Նշված բոլոր հարցերը ներկայացվեցին Խորեն Քերոբյանի կողմից։

Ժողովի ընթացքում տեղի ունեցան քննարկումներ օրակարգային հարցերի շուրջ։