Նորություններ
ՎԿԱ-ի և ՈՒՎԿ-ների ներկայացուցիչները մասնակցել են ...
Կլիմայական ռիսկերի քարտեզների քննարկում
ՎԿԱ-ն Հայաստանի ֆինանսական ոլորտի ղեկավարներին զ...
«Կայունություն և կլիմայական ռիսկեր. ինչպես են դրանք ազդում ընկերությունների վրա» խորագրով սեմինա�...
ՀՎԿԱ-ն ամրապնդում է իր հանձնառությունը կիբերանվտ...
Կիբերանվտանգությանը նվիրված միջազգային վեբինար
ACORA-ն մասնակցեց NOMNAR միջազգային ցանցի եռամսյակային հանդիպմանը
21.07.2026
Հուլիսի 16-ին Հայաստանի Վարկային կազմակերպությունների ասոցիացիան մասնակցեց NOMNAR (Network of Microfinance Networks in Asia Pacific Region) միջազգային ցանցի հերթական եռամսյակային առցանց հանդիպմանը, որը կազմակերպվել էր Հնդկաստանի Sa-Dhan ասոցիացիայի կողմից։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին NOMNAR-ի առաջիկա ծրագրերը, անդամ երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները, Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախաձեռնությունները, ինչպես նաև միկրոֆինանսավորման ոլորտում գիտելիքների փոխանակման և կարողությունների զարգացման ուղղությունները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց կանաչ ֆինանսավորման, միկրոապահովագրության, թվայնացման, ոլորտային կարգավորման և ֆինանսական ներառման թեմաներին։
Հանդիպման շրջանակում Շրի Լանկայի Միկրոֆինանսական Ասոցիացիան ներկայացրեց երկրի նոր Microfinance and Credit Regulatory Authority Act օրենքը, որի միջոցով ներդրվել է միկրոֆինանսական կազմակերպությունների նոր կարգավորման և լիցենզավորման համակարգը։ Քննարկումը կարևոր հնարավորություն էր անդամ երկրների համար՝ ծանոթանալու ոլորտի կարգավորման միջազգային փորձին և փոխանակելու լավագույն մոտեցումները։
Հայաստանի մասնակցությունը NOMNAR-ին հնարավորություն է ստեղծում ACORA-ի և նրա անդամ կազմակերպությունների համար ընդլայնելու միջազգային համագործակցությունը, ուսումնասիրելու տարածաշրջանային լավագույն փորձը և ներկայացնելու Հայաստանի միկրոֆինանսավորման ոլորտի ձեռքբերումները միջազգային գործընկերներին։