ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա հկ

Նորություններ

ՀՀ ՎԿԱ-ն մասնակցել է Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովի 30-րդ նիստին

27.04.2026

Սույն թվականի ապրիլի 23-ին Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցեցին Ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի 30-րդ առցանց նիստին։ Նիստը վարում էր հանձնաժողովի նորանշանակ նախագահ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ պարոն Արմեն Քթոյանը։

Նիստի օրակարգում ներառված էր Ֆինանսական կրթման ազգային ռազմավարության ընթացիկ փուլի արդյունքների ամփոփումը և առաջիկա տարիների ռազմավարական տեսլականի ներկայացումը։

Ներկայացումից առանձնացված հիմնական կետերն էին.

2021-2025թթ. ձեռքբերումներ. Ծրագիրը հաջողությամբ ընդգրկել է ավելի քան 110,000 ուղղակի մասնակցի, կազմակերպել է ավելի քան 10,000 հանդիպում և գրանցել 6,500,000 առցանց դիտում։

Ապագա նպատակներ (2026թ. 1-ին եռամսյակ). Սահմանվել են հավակնոտ թիրախներ հաջորդ փուլի համար, որոնց համաձայն՝ միայն 2026թ. առաջին եռամսյակում նախատեսվում է ընդգրկել շուրջ 5,500 ուղղակի և 20,000 անուղղակի մասնակցի, ինչպես նաև ապահովել 1,900,000 դիտում սոցիալական մեդիայում։

Ազգային առաջընթաց. Նշվեց, որ ֆինանսական գրագիտության ազգային ցուցիչը գրանցել է զգալի աճ՝ 2014թ. 44.5%-ից հասնելով 2025թ. կանխատեսվող 56.5%-ի։

ՎԿԱ-ն վերահաստատում է իր աջակցությունը ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ազգային նախաձեռնություններին՝ դրանք դիտարկելով որպես ՀՀ քաղաքացիների համար ավելի դիմակայուն, պատասխանատու և կայուն ֆինանսական միջավայրի կառուցման հիմնաքար։