Նորություններ
«ESG ռիսկերի կառավարում և հնարավորություններ վարկ...
«ESG ռիսկերի կառավարում և հնարավորություններ վարկային կազմակերպությունների համար» թեմայով դասընթաց&nb...
ՀՎԿԱ-ն ամրապնդում է իր հանձնառությունը կիբերանվտ...
Կիբերանվտանգությանը նվիրված միջազգային վեբինար
ՎԿԱ-ն Հայաստանի ֆինանսական ոլորտի ղեկավարներին զ...
«Կայունություն և կլիմայական ռիսկեր. ինչպես են դրանք ազդում ընկերությունների վրա» խորագրով սեմինա�...
Ապրիլի 7-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի տարեկան ընդհանուր ժողովը
08.04.2026
2026 թվականի ապրիլի 7-ին Երևանում՝ «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում, կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցում էին անդամ 28 վարկային կազմակերպությունների ներկայացուցիչներ և գործընկեր կառույցներ։
Ժողովի ընթացքում ներկայացվեցին 2025 թվականի գործունեության արդյունքները, ինչպես նաև վերստուգիչ հանձնաժողովի եզրակացությունը։ Մասնակիցներին ներկայացվեց նաև 2026 թվականի նախատեսվող աշխատանքների ծրագիրը և քննարկվեց ՀՀ վարկային կազմակերպությունների ոլորտի զարգացման ռազմավարությունը 2026–2030 թվականների համար, որը հավանության արժանացավ մասնակիցների կողմից։
ՀՀ Բանկերի միության ներկայացուցիչը ներկայացրեց ֆինանսական ոլորտում արբիտրաժի կիրառման փորձը։ Ներկայացվեցին նաև ՀՀ Բանկերի միության մասնագիտական զարգացման ծրագրեր և միջազգային որակավորումների հնարավորություններ։
MD Analytics ընկերության ներկայացուցիչը ներկայացրեց տվյալների հավաքագրման, վերլուծության և հաճախորդների գնահատման միասնական հարթակ՝ վարկառուների պրոֆիլների ավելի արդյունավետ գնահատման համար։
ACORA-ի տնօրենը ներկայացրեց ասոցիացիայի տարեկան ֆինանսական հաշվետվությունը, ինչպես նաև հաստատված նոր ռազմավարությունը։ Ներկայացվեցին նաև մայիսին Ալբանիայում կայանալիք MFC (Microfinance Centre) միջազգային կոնֆերանսի մասնակցության առավելությունները։
Բացի այդ, ներկայացվեցին թվայնացմանն ուղղված լուծումներ, մասնավորապես՝ CRM համակարգեր վարկային կազմակերպությունների համար։
Քննարկման շրջանակում ներկայացվեց նաև օրենսդրական հնարավոր բարեփոխումների գաղափարը, որը վերաբերում է ՀՀ «Վարկային կազմակերպությունների մասին» օրենքի արդիականացմանը։ Առաջարկվեց ուսումնասիրել միջազգային փորձը՝ Տաջիկստանի, Ուզբեկստանի և Վրաստանի օրինակով, դիտարկելով վարկային կազմակերպությունների հնարավոր վերափոխումը միկրոբանկերի կամ այլ ընդունված ձևաչափերի։
Ժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ACORA-ի նախագահի ընտրություն, որի արդյունքում ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց գործող նախագահ պարոն Արմեն Գաբրիելյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել ևս մեկ տարով։