Նորություններ

«ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ընդհանուր ժողով

07.04.2022

Ս.թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի տարեկան ընդհանուր ժողովը: Հանդիպման նպատակն էր ամփոփել «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի 2021թ-ի գործունեությունը, ինչպես նաև, համաձայն Կանոնադրության, անցկացնել «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի նախագահի ընտրություն։Քվեարկության արդյունքում «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի անդամ վարկային կազմակերպությունները միաձայն վերընտրեցին «Գլոբալ Կրեդիտ ՈՒՎԿ» ՓԲԸ գործադիր տնօրեն՝ Լուիզա Իգրարյանին «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի նախագահ։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի անդամների թիվը 2021թ-ի ընթացքում կրկնապատկվել էր, «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ն իր ստեղծման օրվանից առաջին անգամ իր անդամ վարկային կազմակերպությունների աշխատակիցներից ընտրեց 5 հոգանոց խորհուրդ։ Բաց քվեարկության արդյունքում «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ի խորհրդի անդամ ընտրվեցին՝ - «Կրեդո Ֆինանս ՈՒՎԿ»-ի տնօրեն՝ Բելլա Գաբրիելյանը, - «Մոգո ՈՒՎԿ»-ի տնօրեն՝ Հակոբ Մանուկյանը, - «Միկրոկապիտալ ՈՒՎԿ»-ի տնօրեն՝ Խաչիկ Ներկարարյանը, - «Ֆինքա ՈՒՎԿ»-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավար՝ Հարություն Չադրյանը, - «Ֆարմ կրեդիտ ՈՒՎԿ»-ի ֆինանսական տնօրեն՝ Անի Սարգսյանը։ Խորհրդի առկայությունը հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ կառավարել «ՀՀ ՎԿԱ» ՀԿ-ն և արագ արձագանքել այն խնդիրներին որոնք ի հայտ կգան Վարկային կազմակերպությունների գործնեության ընթացքում։