Նորություններ
_0.99249600 1749129740.png)
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած Միկրոֆին...
Միկրոֆինանսական կենտրոնի 27-րդ համաժողով

2025 թվականի ապրիլի 7-ին անցկացվեցին Հայաստանի վարկ...
ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիայի Խորհրդի անդամների ընտրություններ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիա�...
«Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիան մասնակցել է Ռուսաստանում կայացած համագործակ...
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ դեմ պայքարի թեմայով դասընթաց՝ ACORA-ում
10.06.2025
📌 ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ դեմ պայքարի թեմայով դասընթաց՝ ACORA-ում
🗓️ Սույն թվականի հունիսի 6-ին և 9-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում ՀՀ Վարկային Կազմակերպությունների ասոցիացիայի, UK International Development-ի և CIPE (Center for International Private Enterprise)-ի աջակցությամբ, հաջողությամբ անց կացվեց «Փողերի լվացումը և ահաբեկչության ֆինանսավորումը և դրանց կանխարգելումը» թեմայով դասընթացը։
👥 Դասընթացին մասնակցում էին 27 վարկային վազմակերպությունների 46 ներկայացուցիչներ։
💡 Դասընթացի հիմնական նպատակն էր մասնակիցներին տրամադրել համապարփակ գիտելիքներ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ, ինչպես նաև զարգացնել գործնական հմտություններ՝ ռիսկերի գնահատման, կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ։
🗣️ Բացման խոսքով հանդես եկան ՎԿԱ տնօրեն Խորեն Քերոբյանը և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Հայաստանի գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը։
👩🏫 Դասընթացը վարում էին ոլորտի առաջատար փորձագետներ՝
Անի Սարգսյան - «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԳԳՏ տեղակալ/ֆինանսական տնօրեն
Տաթև Հակոբյան - «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ, ՓԼ/ԱՖ կանխարգելման առաջատար մասնագետ
🤝 Դասընթացն անցավ բավականին ակտիվ և արդյունավետ՝ հարցուպատասխանի և գործնական քննարկումների միջոցով, որոնք նպաստեցին մասնակիցների կողմից նյութի առավել խորը յուրացմանը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին և բոլոր մասնակիցներին՝ արդյունավետ համագործակցության համար։
#ACORA #ՓԼԱՖ #Կանխարգելում #Ֆինանսներ #Դասընթաց #CIPE #UKDev #UKInternationalDevelopment