Նորություններ
ՀՀ ՎԿԱ-ն և անդամները մասնակցեցին MFC համաժողովին՝ "...
ՀՀ ՎԿԱ-ն և անդամները մասնակցեցին MFC համաժողովին
ՀՀ ՎԿԱ-ն մասնակցել է Ֆինանսական կրթման ծրագրի հան...
ՎԿԱ-ն մասնակցել է Ֆինանսական կրթման ծրագրի հանձնաժողովի 30-րդ նիստին
Ապրիլի 7-ին կայացավ ՀՀ Վարկային կազմակերպություն�...
Տեղի է ունեցել ՀՀ ՎԿԱ ՀԿ-ի տարեկան ընդհանուր ժողովը
Միասին կերտելով կայուն ապագա. հանդիպում Agents for Impact հիմնադրամի ներկայացուցչի հետ
20.02.2025
Հայաստանի վարկային կազմակերպությունների ասոցիացիայում ս.թ. փետրվարի 19-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ Հայաստանի միկրոֆինանսավորման ոլորտի հիմնական խաղացողները քննարկեցին կայուն ֆինանսավորման ապագան: Հանդիպմանը ներկա գտնվեցին մի շարք վարկային կազմակերպությունների ղեկավարներ, Agents for Impact հիմնադրամի և Սմարթ Ջամփ ընկերության ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում Agents for Impact հիմնադրամը ներկայացրեց իրենց նորարարական ESG (Environmental, Social, Governance) և SDG (Sustainable Development Goals) վարկանիշավորման ծառայությունը: Այս վարկանիշը նախագծված է օգնելու վարկային կազմակերպություններին բացահայտելու հիմնական ներքին գործընթացները, որոնք պետք է համապատասխանեցվեն համաշխարհային ESG-ի և կայունության չափանիշներին:
Agents for Impact հիմնադրամի ներկայացուցիչ Անդրիյ Ֆեցունը ներկայացրեց հիմնադրամի համապարփակ վերապատրաստման ծրագրերը, որոնք ուղղված են կազմակերպություններին կայուն ֆինանսավորման իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներով և գործիքներով զինելուն: Հիմնադրամը ներկայացրեց նաև վարկավորման հասանելի հնարավորությունները՝ շեշտադրելով ֆինանսավոման առաջնահերթությունը շրջակա միջավայրի և սոցիալական դրական ազդեցություն ունեցող նախագծերին:
ACORA-ն առանցքային դեր կխաղա դրական փոփոխություններ մղելու և Հայաստանի միկրոֆինանսական ոլորտում բնապահպանական և սոցիալական կայունության մշակույթը խթանելու համար: Այս հանդիպումը նշանակալի քայլ է Հայաստանի ֆինանսական լանդշաֆտում միջազգային նորարարական փորձն ինտեգրելու ուղղությամբ: