ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա հկ

Նորություններ

ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիայի հերթական ընդհանուր ժողովը

11.06.2026

Հունիսի 9-ին Holiday Inn Yerevan-ում կայացավ ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիա / Lessors' Association of Armenia-ի հերթական ընդհանուր ժողովը՝ կազմակերպված Unibank OJSC-ի կողմից, որի ընթացքում քննարկվեցին ոլորտի զարգացմանն առնչվող մի շարք կարևոր հարցեր։  

📊 Ժողովի շրջանակում ներկայացվեց լիզինգի շուկան 2026թ. 1-ին եռամսյակի դրությամբ՝ անդրադառնալով շուկայի նոր միտումներին և զարգացման դինամիկային։ Արձանագրվեց ավելի քան 24% աճ նախորդ տարվա համեմատ։

🎯 Ասոցիացիայի նախագահ Arsen Bazikyan-ի գլխավորությամբ քննարկվեցին միջազգային համագործակցության, օրենսդրական նախաձեռնությունների և ոլորտի հետագա զարգացման ուղղությունները, ինչպես նաև հաստատվեց Ասոցիացիայի "Էթիկայի կանոնագիրք"-ը։

🎪 Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց «Leasing EXPO/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» 2026 թ.-ի ցուցահանդեսի արդյունքներին՝ ընդգծելով դրա դերը լիզինգային գործիքի հանրայնացման և գործարար կապերի ընդլայնման գործում։