Նորություններ
Սեպտեմբերի 24-ին կայացավ MFC & EN անդամների վեբինար-հանդիպումը
26.09.2024Սեպտեմբերի 24-ին կայացավ «Սոցիալական ազդեցության ֆինանսավորում - Միկրոֆինանսների և սոցիալական ձեռնարկությունների կապը» խորագրով` MFC & EN անդամների վեբինար-հանդիպումը, որին իր մասնակցությունն ունեցավ նաև «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ն։
Հանդիպման նպատակն էր․
✅ Կիսվել մտքերով սոցիալական ֆինանսավորման և սոցիալական ձեռնարկությունների մասին
✅ Ստեղծել կապեր ապագա համագործակցությունների համար
✅ Ամրապնդել սոցիալական ֆինանսական շուկաները
Վեբինարի ընթացքում խոսնակների դերում հանդես եկան․
• Քրիստինա Պոջոգան՝ fonduri-structurale.ro-ից
• Մարտինա Գրիգորովան՝ SIS Credit-ից CEO և MFC խորհրդի անդամ
• Օկտավյե Կլեյնջանսը՝ Mouvement Impact France-ից
• Ֆելիցիա Ռելենշին` CEO` AFIN Alternative Financing IFN SA - MFC անդամ
Վեբինարի ավարտին մասնակիցները բաժանվեցին խմբերի, որի ընթացքում ունեցանք քննարկումներ, հարցերի միջոցով բացահայտեցինք այլ մասնակիցների գործունեությունը՝ ներկայացնելով նաև «ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» ՀԿ-ի գործունեությունը։