Նորություններ

« ՀՀ վարկային կազմակերպությունների ասոցիացիա» Հ�...
Ս.թ. ապրիլի 7-ին տեղի ունեցավ ՀՀ Վարկային կազմակերպությունների ասոցիացիա ՀԿ-ի հերթական նիստը

Միասին կերտելով կայուն ապագա. հանդիպում Agents for Impac...
Հանդիպում Agents for Impact հիմնադրամի ներկայացուցչի հետ

Սեպտեմբերի 24-ին կայացավ MFC վեբինար
MFC վեբինար
Ս.թ. ապրիլի 18-ին, տեղի ունեցավ «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողով
18.04.2025 Աշխատաժողովին մասնակցել են՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։
Աշխատաժողովի նպատակն էր պանելային քննարկումների միջոցով բացահայտել տնտեսական գործունեության և ներդրումային միջավայրի խնդիրները, ի հայտ բերել զարգացման նոր հնարավորություններ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև հստակեցնել բարեփոխումների առաջնահերթությունները՝ համատեղ որոշումների կայացման համար:
ՀՀ վարչապետի խոսքին հաջորդել են «Մակրոտնտեսական, ներդրումային և կրթական քաղաքականությունները՝ որպես տնտեսական մրցունակության հենասյուներ», «Արդյունավետ վարչարարությունը՝ որպես տնտեսական միջավայրի որոշիչ գործոն», «Կառավարություն-գործարար համայնք երկխոսության հեռանկարները» թեմաների շուրջ պանելային քննարկումներ: