Նորություններ
![](https://acora.am/storage/media/2024-07/news.am_0.79453300 1721313955.jpg)
«Նոր մշակույթ ֆինանսական շուկայում». ՖԻՆՔԱ Հայաս...
ՖԻՆՔԱ-ն այս տարի նշում է Հայաստանում իր գործունեության 25 ամյակը
![](https://acora.am/storage/media/2024-05/download_0.50540000 1716283968.png)
LEASING EXPO 2024
Ս․թ․ Ապրիլի 12-14-ին տեղի ունեցավ «LEASING EXPO 2024»-ն
![](https://acora.am/storage/media/2024-05/PHOTO-2024-04-28-14-35-49_0.10555800 1714646563.jpg)
ՀՀ ՎԿԱ Ընդհանուր Տարեկան նիստը
Ս․թ․ Ապրիլի 18-ին տեղի ունեցավ ՀՀ ՎԿԱ Ընդհանուր Տարեկան նիստը<...
Հայաստան-Իրան տնտեսական կապերի վրա չի ազդում
17.03.2022![](https://acora.am/storage/media/2024-03/logo_footer_0.91004100 1711376274.png)
Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներից մաքսատուրք գանձելու հանգամանքը չի ազդում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների վրա, իրանական բեռնատարների հոսքը Հայաստան է գալիս նորակառույց ճանապարհով:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանցիների կողմից մաքսատուրքի գանձման հետևանքով որքանո՞վ են տուժում Իրանի հետ տնտեսական հարաբերությունները:
«Մեծ հոսքը գնում է Տաթևի նորակառույց ճանապարհով»,-նշեց Բադասյանը:
Անդրադառնալով նորակառույց ճանապարհում առաջացած դժվարությունների վերաբերյալ դիտարկմանը՝ նա ասաց, որ պայմանավորված եղանակով՝ մեկ կամ երկու օր կարող են խնդիրներ առաջանալ, նույն խնդիրները կարող են առաջանալ տարբեր ճանապարհների վրա:
«Դա Իրանի հետ մեր հարաբերությունների վրա չի ազդում՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ այն ծավալը, որը մտնում էր Հայաստան, այսպես թե այնպես, նույն ծավալով էլ մտնում է»,-ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց նոր ճանապարհների կառուցման մասին, որոնց գործարկման դեպքում հավելյալ խնդիրներ չեն առաջանա: