Նորություններ
LEASING EXPO 2024
15.04.2024Ս․թ․ Ապրիլի 12-14-ին Մերիդիան ցուցահանդեսային համալիրում արդեն երկրորդ անգամ տեղի ունեցավ «LEASING EXPO 2024»-ն։ Միջոցառման համակազմակերպիչ էր հանդիսանում Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիան։
Միջոցառման ներկայացան մի շարք խոշոր կազմակերպություններ և 100-ից ավել բերնդեր, որոնք առաջարկում են տարատեսակ սարքավորումներ՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց: Մասնակիցների ցանկում էին նաև ՀՀ ՎԿԱ անդամ Վարկային Կազմակերպություններից շատերը։
Ցուցահանդեսը տվեց հնարավորություն ծանոթանալ տեղական եւ միջազգային շուկայի տեխնիկական եւ տեխնոլոգիական նորարարություններին եւ առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:
Ցուցահանդեսին զուգահեռ ընթացան նաև թեմատիկ սեմինարներ, բանախոսություններ: