«Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
«Պրեմիում Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
Մեր կազմակերպության առաքելությունն է՝ միկրո, մանր և միջին ձեռնարկատիրական գործունեության խթանմամբ նպաստել տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Հատուկ ուշադրության է արժանանալու գյուղական համայնքներում վարկավորման ծավալների աճը, որը, ինչ խոսք, հանդիսանալու է գյուղատնտեսության զարկերակներից մեկը։
Պրեմիում Կրեդիտ ՈՒՎԿ-ն, իր առաքելության նպատակներից ելնելով, իրականացնելու է՝
ոսկու գրավադրմամբ սպառողական վարկերի տրամադրում,
ավտոմեքենայի, անշարժ գույքի ձեռքբերման և հիփոթեքային (վերանորոգման) վարկերի տրամադրում,
գյուղատնտեսական վարկերի տրամադրում,
անշարժ և շարժական գույքի գրավով այլ սպառողական վարկերի տրամադրում,
արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ,
պետական արժեթղթերի առք և վաճառք, ինչպես նաև ռեպո, հակադարձ ռեպո գործարքների կնքում,
երաշխիքների տրամադրում,
վարկային կազմակերպություններին բնորոշ և թույլատրելի այլ գործունեություն: