«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ
«Արեգակ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն առաքելությունն է նպաստել գերփոքր և փոքր ձեռնարկատերերի տնտեսական զարգացմանը` տրամադրելով բարձրորակ, մատչելի և կայուն ֆինանսական ծառայություններ:
Կազմակերպության տեսլականն է լինել դինամիկ և պատասխանատու ֆինանսական ընկերություն, որը բազմաթիվ վարկատեսակներ է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) իր թիրախային շուկայում:
Կազմակերպության հիմնական նպատակներն են` աջակցել գերփոքր և փոքր ձեռնարկատիրություններին` տրամադրելով մատչելի ֆինանսական ծառայություններ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, վարկերի ծավալների շարունակական ավելացումը, նոր վարկատեսակների ներդնումը, աշխարհագրական ցանցի ընդլայնումը: