«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ
«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ստեղծման հիմնական նպատակն ու առաքելությունը ՀՀ ֆինանսական շուկայի առաջատար դիրքերում հայտնվելն է, հանրությանը վարկային գործառնությունների իրականացման լայն հնարավորություններով ներկայանալը, մրցակցային շուկայում լուրջ դերակատարություն ունենալը:
Ընկերության գործունեության հիմնական ռազմավարությունը նպատակաուղղված է ակտիվ վարկային քաղաքականության վարմանը: Վերջինս իր դրսևորումներն է ստացել վարկային պրոդուկտների առավել լայն տեսականու, ինչպես նաև վարկերի տրամադրման առավել մատչելի պայմանների առաջարկմամբ, վարկերի տրամադրման ու վարկային ծառայությունների մատուցման մասնագիտական մոտեցմամբ, հաճախորդների սպասարկման որակի բարձրացմամբ և այլն:
Ընկերության առաքելության կարևոր կողմերից է նաև բնակչության առավել խոցելի և համեմատաբար ցածր եկամուտներ ունեցող և տնտեսապես ակտիվ բնակչության համար փոխառու միջոցների հասանելի դարձնելը, ինչպես նաև վարկառուների կենսամակարդակի բարելավումը: