«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ
«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ
"Ֆարմ Կրեդիտ Արմենիա" Ունիվերսալ վարկային կազմակերպության առաքելությունը, տեսլականը և հիմնական արժեքները արտահայտում են կազմակերպության Դիտորդ խորհրդի, ղեկավարների և անձնակազմի՝ կայուն կոոպերատիվ կառույցի միջոցով գյուղատնտեսական արտադրությունը զարգացնելու նպատակաուղղվածությունը:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի առաքելությունն է բարելավել կյանքի որակը Հայաստանի Հանրապետության գյուղերում` մատուցելով կոոպերատիվ սկզբունքների վրա հիմնված մատչելի ֆինանսավարկային ծառայություններ:
Ֆարմ Կրեդիտ Արմենիայի տեսլականն է ՀՀ-ում գյուղատնտեսական վարկային ներդրումներով լինել առաջատարը վարկային կազմակերպությունների մեջ` հաճախորդներին մատուցելով նախընտրելի ծառայություններ: