Նորություններ
ՀՀ Վարկային կազմակերպությունների Ասոցիացիա ՀԿ Ընդհանուր ժողովի նիստ
18.06.2023ՀՀ ՎԿԱ տարեկան Ընդհանուր արտագնա նիստը տեղի ունեցավ ս․թ․ հունիսի 16-ին «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» գործարանում։
Նիստին մասնակցում էին ՀՀ ՎԿԱ անդամ հանդիսացող 30 Վարկային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հանդիպման նպատակն էր ամփոփել Ասոցիացիայի վերջին ամիսների կատարած աշխատանքների արդյունքները, քննարկել հետագա քայելրը, իրականացնել ռազմավարական պլանավորում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ Կենտրոնական Բանկի, Արդարադատության նախարարության հետ տեղի ունեցած հանդիպումների արդյունքները, միջազգային MFC կոնֆերանսին մասնակցության մանրամասները, Ասոցիացիայի կողմից 2023 թ-ի ընթացքում կազմակերպվող դասընթացները և այլ ակտուալ թեմաներ։